Մատչելիության հղումներ

Վեհափառը ցավակցագիր է հղել Ֆրանսիայի նախագահին


Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդ, արխիվ
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդ, արխիվ

Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը ցավակցական գիր է հղել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին` Փարիզում «Շառլի Էբդո» ամսագրի խմբագրության նկատմամբ իրականացված ահաբեկչության կապակցությամբ, որի հետևանքով 12 մարդ է զոհվել:

«Աշխարհասփյուռ Հայ Եկեղեցու, Գերագույն հոգևոր խորհրդի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության անունից մեր խորին վշտակցությունն ենք հայտնում Ձերդ Գերազանցությանը, Ֆրանսիայի ժողովրդին և զոհվածների ընտանիքներին ու բարեկամներին: Խստագույնս դատապարտում ենք ահաբեկչական սարսափելի գործողությունը և բռնությունը, որ գործադրվել է Քրիստոնյա աշխարհի համար այս սրբազան օրերին», - Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ՝ ասված է Վեհափառի ցավակցագրում:

Աղոթք բարձրացնելով անմեղ զոհերի հոգիների հանգստության համար` Ամենայն Հայոց կաթողիկոսը հորդորել է միջազգային հանրությանը դատապարտել ահաբեկչության բոլոր դրսևորումները` հանուն աշխարհում արդարության, խաղաղության և կայունության ամրապնդման:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG