Մատչելիության հղումներ

logo-print

Ադրբեջանի ոստիկանությունը հայտարարել է, որ իրեն հրկիզած տղամարդու մահը կապ չունի Բաքվում իրականացվող շինարարական ծրագրի շուրջ առաջացած դժգոհության հետ։

Բաքվի Յասամալ շրջանի ոստիկանությունը հայտնել է, որ հունվարի 8-ին իրեն հրկիզած տղամարդը 21-ամյա Քամրան Ագաևն էր։ Ոստիկանությունը հետաքննություն է սկսել, սակայն ոչ մի մանրամասն չի հաղորդվում որևէ կասկածյալի մասին։

Ագաևն իրեն հրկիզել էր այն փողոցում, որտեղ քաղաքային իշխանությունները ապամոնտաժել են հին շինությունները՝ նոր շինարարական ծրագրերի իրականացման համար։ Այդ փողոցների բնակիչները արդեն ամիսներ շարունակ բողոքի ակցիաներ են անցկացնում՝ ավելի մեծ փոխհատուցում պահանջելով իրենց կորցրած սեփականության դիմաց։ Սակայն ոստիկանությունը պնդում է, որ 21-ամյա երիտասարդի ինքնահրկիզումը «ոչ մի կապ չունի սեփականության փոխհատուցման հետ»։

Վերջին 13 ամիսների ընթացքում առնվազն հինգ մարդ է ինքնահրկիզվել Ադրբեջանում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG