Մատչելիության հղումներ

Յացենյուկը Բեռլինում հանդիպեց Մերկելի հետ


Անգելա Մերկելի և Արսենի Յացենյուկի համատեղ ասուլիսը նրանց բանակցություններից հետո, Բեռլին, 8-ը հունվարի, 2014թ․
Անգելա Մերկելի և Արսենի Յացենյուկի համատեղ ասուլիսը նրանց բանակցություններից հետո, Բեռլին, 8-ը հունվարի, 2014թ․

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ Բեռլինում կայացած հանդիպմանը Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը շեշտել է, թե չնայած սեպտեմբերի 5-ին հաստատված հրադադարի ռեժիմին՝ Ռուսաստանը շարունակում է զինված ուժեր ուղարկել իր երկիր։ «Այս ամենն արվում է Պուտինի հրամանով», - ասել է Ուկրաինայի վարչապետը։

Մերկելը, իր հերթին, ընդգծել է, որ Մինսկում ձեռք բերված պայմանավորվածությունը պետք է կատարվի ամբողջությամբ։ Նա հայտարարել է, որ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները կվերացվեն Մինսկի պայմանավորվածության բոլոր կետերի իրագործման դեպքում։

Ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ, Բեռլին այցի ընթացքում Յացենյուկը հայտարարել է՝ «բոլորս շատ լավ հիշում ենք խորհրդային ներխուժումը Ուկրաինա և Գերմանիա», ինչին Ռուսաստանի Պետդումայի միջազգային կոմիտեի նախագահ Ալեքսեյ Պուշկովը հակադարձել է, թե Երկրորդ աշխարհամարտի ժամանակ Գերմանիա և Ուկրաինա խորհրդային ներխուժման մասին Ուկրաինայի կառավարության ղեկավարի արտահայտությունը վարկաբեկում է նրան, և այդ արտահայտությունից հետո Յացենյուկին չի կարելի լուրջ ընդունել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG