Մատչելիության հղումներ

Ֆրանսիայում ոստիկանությունը պատրաստվում է ձերբակալել ահաբեկիչներին


Ֆրանսիա - «Շառլի Էբդո»-ի դեմ հարձակման գործով կասկածյալներ 34-ամյա Սաիդ (աջից) և 32-ամյա Շերիֆ Կուաշի եղբայրների լուսանկարները, որոնք հրապարակել է ոստիկանությունը, 8-ը հունվարի, 2015թ․
Ֆրանսիա - «Շառլի Էբդո»-ի դեմ հարձակման գործով կասկածյալներ 34-ամյա Սաիդ (աջից) և 32-ամյա Շերիֆ Կուաշի եղբայրների լուսանկարները, որոնք հրապարակել է ոստիկանությունը, 8-ը հունվարի, 2015թ․

Ֆրանսիական ոստիկանության ստորաբաժանումները մոտեցվում են Փարիզից 70 կիլոմետր դեպի հյուսիս-արևելք գտնվող Վիլյե-Կոտրե քաղաքին, որտեղ ավելի վաղ նկատվել էին «Շառլի Էբդո» երգիծական շաբաթաթերթի դեմ իրականացված հարձակման երկու կասկածյալները:

Ոստիկանության տվյալներով, Սաիդ ու Շերիֆ Կուաշի եղբայրները այստեղ բենզալցակայան են կողոպտել:

Ավելի վաղ Ֆրանսիայի ոստիկանությունը հայտարարել էր, որ նույնականացրել է երեք անձանց, որոնք կասկածվում են երեկ առավոտյան Փարիզի կենտրոնում իրականացված հարձակման մեջ, որի հետևանքով 12 մարդ զոհվել է, ևս 10-ը՝ վիրավորվել։ Նրանցից՝ 18-ամյա Համիդ Մուրադը հանձնվել էր ոստիկանությանը, Սաիդ ու Շերիֆ Կուաշի եղբայրների նկատմամբ հետախուզումը շարունակվում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG