Մատչելիության հղումներ

Նոր տարվա առաջին օրերին արձանագրված անկումից հետո արտարժույթի մոսկովյան բորսայում ռուբլու փոխարժեքն այսօր մի փոքր բարձրացել է:

Հունվարի 6-ի անկման ֆոնին՝ այսօր կեսօրի դրությամբ դոլարի փոխարժեքը նվազել էր շուրջ երեք ռուբլով, այն փոխանակվում էր 60 ռուբլի 50 կոպեկով, մեկ եվրոն՝ 72 ռուբլով:

Բարձրացել է նաև նավթի գինը՝ այսօր «Բրենթ» տեսակի նավթի մեկ բարելը վաճառվում էր ավելի քան 51 դոլարով: Նախօրեին, հիշեցնենք, արձանագրվել էր 2009-ի մայիսից ի վեր գրանցված ամենացածր ցուցանիշը՝ 50 դոլարից էլ պակաս:

Տարեվերջին Ռուսաստանի ֆինանսների նախարարությունը կանխատեսում էր, որ 2015-ին նավթի գինը լինելու է 60 դոլարի սահմաններում: Այդ դեպքում ռուբլու անկումը կանգնեցվելու է և դոլարը 2015-ին, ըստ Ֆինանսների նախարարության, կարժենա մոտ 51 ռուբլի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG