Մատչելիության հղումներ

Ղարաբաղյան հակամարտություն․ Ուորլիքը կողմերին կոչ է անում պատասխանատվություն ստանձնել


Ջեյմս Ուորլիք, արխիվ
Ջեյմս Ուորլիք, արխիվ

Շատ կարևոր է, որ 2015-ին կողմերն իրենց վրա վերցնեն ղարաբաղյան հարցի խաղաղ կարգավորման պարտավորությունները, ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը APA գործակալությանը տված հարցազրույցում՝ մեկնաբանելով շփման գծում ստեղծված լարված իրավիճակը:

«Համանախագահները շարունակում են բարձր մակարդակով աշխատանքները կողմերի հետ հակամարտության կարգավորման հարցում առաջընթացի հասնելու համար: Մասնակցությունը բանակցություններում, որոնց արդյունքը կարող է լինել խաղաղության մասին համաձայնագիրը, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանին և շփման գծում միջադեպերի հավանականությունը նվազեցնող միջոցների ձեռնարկումը կարող են օգնել նվազեցնելու լարվածությունը: Մենք խորհուրդ ենք տալիս կողմերին լրջորեն քննարկել այդ առաջարկը», - ասել է Ուրոլիքը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը նաև այսօր իր թվիթերյան էջում գրել է, որ Ղարաբաղյան հարցի բանակցված լուծման առավելությունները գերակշռում են պատերազմի համար վճարվելիք գինը:

«Տարածաշրջանը կարող է մեծապես բարգավաճել խաղաղության հաստատմամբ», - գրել է Ջեյմս Ուորլիքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG