Մատչելիության հղումներ

Երևանում Ֆրանսիայի դեսպանատան մոտ ծաղիկներ և մատիտներ դրվեցին


Հայաստանցիներն այսօր ծաղիկներ ու մատիտներ են դրել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության շենքի մոտ ի հիշատակ երեկ Փարիզի կենտրոնում՝ «Շառլի Էբդո» երգիծական շաբաթաթերթի դեմ իրականացված հարձակման զոհերի։

Հիշեցնենք՝ երեկ Փարիզի կենտրոնում հարձակման էր ենթարկվել «Շառլի Էբդո» երգիծական շաբաթաթերթը, որի հետևանքով 12 մարդ զոհվել է, ևս 10-ը՝ վիրավորվել։

«Շառլի Էբդո»-ն ծայրահեղականների թիրախում էր հայտնվել դեռ 2006-ից, երբ վերահրատարակել էր դանիական ամսագրում տպագրված Մուհամեդ մարգարեի ծաղրանկարը, հետո էլ, չնայած բազմաթիվ սպառնալիքներին, արդեն սեփական նախաձեռնությամբ շարունակել էր այս թեմայով հրապարակումները: Երեք տարի առաջ, հերթական ծաղրանկարից հետո անհայտ անձինք կրակի էին տվել խմբագրության գրասենյակը:

Աննա Բարսեղյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG