Մատչելիության հղումներ

Ֆրանսիայում հարձակումներ մզկիթի, մահմեդական աղոթատեղիի վրա


Ոստիկանությունն աշխատում է Վիլֆրանշ-սյուր-Սաոն քաղաքի արևելյան խորտկարանի մոտ, որտեղ պայթյուն է գրանցվել, 8-ը հունվարի, 2015թ․

Ոստիկանությունն աշխատում է Վիլֆրանշ-սյուր-Սաոն քաղաքի արևելյան խորտկարանի մոտ, որտեղ պայթյուն է գրանցվել, 8-ը հունվարի, 2015թ․

Անցած գիշեր չորս նռնակներ են նետվել Ֆրանսիայի Լը Ման քաղաքի մզկիթի բակ: Նռնակներից մեկը պայթել է, սակայն տուժածներ չկան: Ֆրանսիական «Ուեստ-Ֆրանս» պարբերականի հաղորդմամբ՝ ոստիկանությունը հայտնաբերել է երեք չպայթած նռնակները:

Տեղական լրատվամիջոցները հաղորդում են, որ Ֆրանսիայի արևելքում գտնվող Վիլֆրանշ-սյուր-Սաոն քաղաքի արևելյան խորտկարանի մոտ նույնպես պայթյուն է գրանցվել, զոհեր կամ վիրավորներ այստեղ ևս չկան: Վիլֆրանշի քաղաքապետը մտավախություն է հայտնել, որ պայթյունը կապված է «չորեքշաբթի օրվա դրամատիկ պատահարների հետ»:

Ֆրանսիայի հարավում գտնվող Նարբոն քաղաքի Պոր-լա-Նուվել արվարձանում գտնվող մահմեդական աղոթատեղիի մոտակայքում էլ անհայտ անձը կրակ է բացել: Աղոթատեղիի դուռը և պատուհանը վնասվել են, մարդկային զոհերի մասին ոչինչ չի հաղորդվում: Դատախազության աշխատակիցը փոխանցել է, որ հարձակման պահին այնտեղ ոչ ոք չի եղել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG