Մատչելիության հղումներ

Ստամբուլի ահաբեկչության հեղինակը «Ռուսաստանի քաղաքացուհի էր»


Թուրքիա - Ոստիկանները պայթյունի վայրում, Ստամբուլ, 6-ը հունվարի, 2015թ․

Թուրքիա - Ոստիկանները պայթյունի վայրում, Ստամբուլ, 6-ը հունվարի, 2015թ․

Պարզվել է, որ երկու օր առաջ Ստամբուլի Սուլթանահմեթ թաղամասում ոստիկանության շենքի վրա հարձակում գործած կին մահապարտ ահաբեկիչը Ռուսաստանի քաղաքացի Դիանա Ռամազովան էր: Այդ մասին այսօր հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Թուրքիայի ներքին գործերի նախարարության հաղորդագրությունը:

Ահաբեկչության շարժառիթները դեռևս հայտնի չեն:

Կինն ինքն իրեն պայթեցրել է ոստիկանատան անցակետում՝ շենքից դուրս, երբ նրան կանգնեցրել են անվտանգության աշխատակիցները: Պայթյունի հետևանքով մեկ ոստիկան զոհվել է, ևս մեկը՝ վիրավորվել:

Ավելի վաղ հաղորդվել էր, թե ահաբեկչության հեղինակը Թուրքիայի բուհերից մեկի ուսանողուհի Էլիֆ Սուլթան Քալսենն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG