Մատչելիության հղումներ

Զեկույց․ Սիրիայում երեք գյուղերի վրա հարձակումների ժամանակ քլոր է կիրառվել


Քիմիական զենքի արգելման կազմակերպության փորձագետը աշխատում է Սիրիայում, հոկտեմբեր, 2013թ․
Քիմիական զենքի արգելման կազմակերպության փորձագետը աշխատում է Սիրիայում, հոկտեմբեր, 2013թ․

Քիմիական զենքի արգելման կազմակերպության զեկույցը փաստում է, որ անցած տարիներին Սիրիայում երեք գյուղերի վրա հարձակումների ժամանակ քլոր է կիրառվել։

«Ալ-Ջազիրա»-ի փոխանցմամբ՝ 117-էջանոց զեկույցը չի հստակեցնում, թե քաղաքացիական պատերազմի կողմերից որն է կիրառել քիմիական զենք: Այդուհանդերձ, փաստաթղթում ընդգրկված են ականատեսների վկայություններ, ըստ որոնց՝ քիմիական թունավոր նյութեր պարունակել են ուղղաթիռներից նետված ռումբերը, իսկ ուղղաթիռներ Սիրիայում, ինչպես շեշտել է ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների դեսպան Սամանթա Փաուերը, «օգտագործում է միայն ռեժիմը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG