Մատչելիության հղումներ

logo-print

«Շառլի Էբդո»-ի դեմ հարձակման կասկածյալները նույնականացվել են, նրանցից մեկը հանձնվել է


Ֆրանսիա - «Շառլի Էբդո»-ի դեմ հարձակման գործով կասկածյալներ 34-ամյա Սաիդ (աջից) և 32-ամյա Շերիֆ Կուաշի եղբայրների լուսանկարները, որոնք հրապարակել է ոստիկանությունը, 8-ը հունվարի, 2015թ․

Ֆրանսիա - «Շառլի Էբդո»-ի դեմ հարձակման գործով կասկածյալներ 34-ամյա Սաիդ (աջից) և 32-ամյա Շերիֆ Կուաշի եղբայրների լուսանկարները, որոնք հրապարակել է ոստիկանությունը, 8-ը հունվարի, 2015թ․

Ֆրանսիայի ոստիկանությունը հայտարարել է, որ նույնականացրել է երեք անձանց, որոնք կասկածվում են երեկ առավոտյան Փարիզի կենտրոնում «Շառլի Էբդո» երգիծական շաբաթաթերթի դեմ իրականացված հարձակման մեջ, որի հետևանքով 12 մարդ զոհվել է, ևս 10-ը՝ վիրավորվել։

Ականատեսների վկայությամբ, հարձակվողները եղել են առնվազն երկուսը՝ դիմակավորված, սևազգեստ ու «Կալաշնիկով» ավտոմատներով զինված: Խոսել են մաքուր ֆրանսերենով, խմբագրություն ներխուժել են «ալահ աքբար» բացականչելով, հեռանալիս էլ պնդել, թե «մարգարեի վրեժը լուծվեց»։

Իրավապահները հաղորդել են, որ միջազգային հետախուզում են հայտարարել 34 ու 32 տարեկան երկու եղբայրների և մեկ 18 տարեկան անձի նկատմամբ։ Ենթադրվում է, որ այդ երեքը հյուսիսաֆրիկյան կամ մերձավորարևելյան արմատներով Ֆրանսիայի քաղաքացիներ են։

Ավելի ուշ, Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ, 18-ամյա Համիդ Մուրադը հանձնվել է ոստիկանությանը, Սաիդ ու Շերիֆ Կուաշի եղբայրների նկատմամբ հետախուզումը շարունակվում է:

Երգիծաթերթի խմբագրատան վրա հարձակման կապակցությամբ բազմահազարանոց ցույցեր են անցկացվել Ֆրանսիայում ու եվրոպական այլ քաղաքներում, այդ թվում՝ Լոնդոնում ու Բեռլինում։ Ակցիայի մասնակիցները ձեռքերում պահել են գրիչներ ու մատիտներ՝ ի հիշատակ լրագրողների, որոնք սպանվել են հարձակման հետևանքով։

Այսօրվանից Ֆրանսիայում եռօրյա սուգ է հայտարարված, խոնարհվել են հանրապետության բոլոր դրոշները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG