Մատչելիության հղումներ

ԵԽ գլխավոր քարտուղար․ «Շառլի Էբդո»-ի արյունահեղությունը հարձակում էր եվրոպական արժեքների վրա


Թյորբորն Յագլանդ, արխիվ

Թյորբորն Յագլանդ, արխիվ

Եվորպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդը հայտարարել է, որ «Շառլի Էբդո»-ի արյունահեղությունը հարձակում էր ժողովրդավարական հասարակության և եվրոպական արժեքների վրա:

«Ես ցնցված եմ և խորապես տխրել եմ այսօր Փարիզում «Շառլի Էբդո»-ի խմբագրատան և անմեղ մարդկանց վրա զարհուրելի հարձակմամբ», - հայտարարել է Յագլանդը:

Նրա խոսքով այս ահաբեկչական հարձակման թիրախը հենց լրագրողներն էին և խոսքի ազատության խարխլումը:

«Սա մեր հասարակության սպառնալից արմատականացման ևս մեկ օրինակ էր, որին մենք պետք է վճռականորեն դիմակայենք: Եվրոպական պետությունների կառավարությունները և կառույցները, ինչպես նաև Եվրոպայի Խորհուրդը պետք է ձեռնարկեն բոլոր հնարավոր միջոցները լրագրողներին և ԶԼՄ-ների ազատությունն ապագայում ավելի լավ պաշտպանելու համար», - ասել է ԵԽ գլխավոր քարտուղարը՝ հավելելով, որ Եվրոպայի Խորհուրդը ահաբեկչության զոհերի հիշատակին ոգեկոչման արարողություն է կազմակերպելու այս ուրբաթ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG