Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանի ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է Փարիզում իրականացված ահաբեկչությունը


Էդվարդ Նալբանդյան, արխիվ

Էդվարդ Նալբանդյան, արխիվ

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում դատապարտել է այսօր Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունը:

«Խստորեն դատապարտում ենք հունվարի 7-ին Փարիզում «Charlie Hebdo» պարբերականի խմբագրությունում իրականացված ահաբեկչությունը, որի հետևանքով բազմաթիվ մարդկային զոհեր կան», - մասնավորապես ասվում է հաղորդագրությունում:

ԱԳՆ մամլո ծառայության փոխանցմամբ՝ նախարար Էդվարդ Նալբանդյանը «ցավակցություն ու զորակցություն» է հայտնել բարեկամ Ֆրանսիայի ժողովրդին՝ նշելով, որ «ծայրահեղականների նման զարհուրելի գործողությունները որևիցե արդարացում չունեն և ևս մեկ անգամ ցույց են տալիս ահաբեկչության դեմ պայքարում միջազգային հանրության ջանքերի առավել համախմբման անհրաժեշտությունը»:

Այսօր առավոտյան «Charlie Hebdo» երգիծական շաբաթաթերթի դեմ իրականացված հարձակման հետևանքով 12 մարդ զոհվել է, ևս տասը՝ վիրավորվել: Պաշտոնական աղբյուրները հաստատում են, որ հարձակման հետևանքով զոհվել են հայտնի պարբերականի 4 ծաղրանկարիչները, այդ թվում՝ գլխավոր խմբագիրը, որի համար տարիներ առաջ «Ալ Ղաիդան» գլխագին էր սահմանել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG