Մատչելիության հղումներ

Ռուսամետ հաքերների խումբը ստանձնել է Գերմանիայի կառավարության կայքերի վրա հարձակումը


Ռուսամետ հաքերների խումբը ստանձնել է Գերմանիայի կառավարության կայքերի, այդ թվում՝ կանցլեր Անգելա Մերկելի էջի վրա հարձակումը։

Խումբը, որ կոչվում է «ՍայբերԲերկուտ», Բեռլինից պահանջել է դադարեցնել «ֆինանսական և քաղաքական աջակցությունը» Ուկրաինայի կառավարությանը։

Մերկելի խոսնակը ասել է, որ հաքերային հարձակման հետևանքով կառավարության կայքերը որոշ ժամանակով անհասանելի են դարձել։

Այս հարձակումը նախորդում է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի Բեռլին կատարելիք այցին։ Վաղը նախատեսված է նրա հանդիպումը կանցլեր Անգելա Մերկելի հետ: Քննարկման թեման ռուս - ուկրաինական խնդիրներն են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG