Մատչելիության հղումներ

Փարիզում հարձակում Մուհամեդի ծաղրանկարները հրապարակած հանդեսի խմբագրության վրա․ զոհվել է 12 մարդ


Ֆրանսիա - Հարձակումը «Շառլի Էբդո»-ի խմբագրատան վրա, Փարիզ, 7-ը հունվարի, 2014թ․

Ֆրանսիա - Հարձակումը «Շառլի Էբդո»-ի խմբագրատան վրա, Փարիզ, 7-ը հունվարի, 2014թ․

Նախնական տվյալներով՝ առնվազն 12 մարդ, այդ թվում՝ 2 ոստիկան է սպանվել Փարիզում «Շառլի Էբդո» հանդեսի խմբագրատանը և դրա մոտակայքում հնչած կրակոցներից, ևս 5 մարդ ծանր վիրավորվել է:

«Մի քանի զինված, դիմակավորված անձինք բացականչեցին՝ «մարգարեի վրեժը լուծվեց», - The Telegraph պարբերականի փոխանցմամբ՝ պատմել է Europe1 News-ի թղթակից Պիեռ դը Կոսետը:

Այլ ականատեսներ վկայում են երկու կամ երեք հարձակվողների մասին:

Կրակոցներն արձակելուց հետո դիմակավորված անձինք փախուստի են դիմել սև ավտոմեքենայով:

Երգիծական պարբերականը 2012-ին Մուհամեդ մարգարեի ծաղրանկարներ էր տպագրել, ինչը արժանացավ մահմեդական համայնքի կտրուկ հակազդեցությանը:

Մանրամասները՝ տես այստեղ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG