Մատչելիության հղումներ

«Լրագրողներ առանց սահմանների»-ն պահանջում է անհապաղ ազատ արձակել Իսմայիլովային


Խադիջա Իսմայիլովա, արխիվ

Խադիջա Իսմայիլովա, արխիվ

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը դիմել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել դեկտեմբերի 5-ից բանտում գտնվող հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլովային:

Միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը իր հայտարարությունում շեշտում է, որ Իսմայիլովային առաջադրված անհեթեթ մեղադրանքը հերթական օրինակն է հետապնդումների, որոնց հետաքննող լրագրողները ենթարկվում են դեպի բռնապետություն շարժվող ադրբեջանական կառավարության կողմից:

«Լրագրողներ առանց սահմանների»-ն ընդգծում է, որ Ադրբեջանի նախագահին դուր չեն եկել Իսմայիլովայի հետաքննությունները կոռուպցիայի վերաբերյալ, որով շրջապատված է Ալիևի ընտանիքը, և լրագրողին լռեցնելու համար ավելի ու ավելի արգահատելի միջոցներ են գործադրվում:

Հեղինակավոր կազմակերպությունը ինքնակալական, կլանային և կոռումպացված է որակում Ադրբեջանի կառավարությունը և նշում, որ «Եվրոպայի ամենամեծ բանտում» առանց համոզիչ հիմքերի մեկուկես տասնյակ լրագրողներ ու բլոգերներ են պահվում:

Նշելով, որ Ալիևը փորձում է այս տարի Բաքվում անցկացվելիք առաջին Եվրոպական խաղերի միջոցով բարձրացնել իր երկրի վարկը, «Լրագրողներ առանց սահմանների»-ն շեշտում է, որ մարզական բնագավառում նրա ջանքերը չեն կարող մոլորեցնել աշխարհին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG