Մատչելիության հղումներ

ՄԱԿ. Տեղահանվածների ռեկորդային թիվ 2014-ի կեսերին


Տեղահանվածների ճամբար Իրաքում, արխիվ
Տեղահանվածների ճամբար Իրաքում, արխիվ

ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գրասենյակի կողմից աջակցություն ստացող տեղահանվածների թիվը 2014 թվականի կեսերին պատմության մեջ ռեկորդային ցուցանիշ է գրանցել՝ հատելով 46.3 միլիոնը, ասված է գրասենյակի այսօր հրապարակած զեկույցում։

«2014 թվականին մենք տեսանք, որ մեր հովանու ներքո գտնվող մարդկանց թիվը աննախադեպ ցուցանիշ գրանցեց։ Քանի դեռ միջազգային հանրությունը չի կարողանում առկա խնդիրների համար գտնել քաղաքական լուծումներ և կանխել նորերը, մենք կշարունակենք գործ ունենալ դրա դրամատիկ հումանիտար հետևանքների հետ», - ասել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Անտոնիո Գուտյերեսը։

Գուտյերեսը նշել է, որ տեղահանվածների այդչափ մեծ թիվը պայմանավորված է Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում տեղի ունեցող պատերազմներով։ Նա նաև ընդգծել է, որ գրասենյակը աջակցություն է ցուցաբերում Սիրիայից, Աֆղանստանից, Սուդանից, Հարավային Սուդանից, Կոնգոյից, Մյանմարից, Իրաքից և հակամարտության այլ գոտիներից դուրս եկածներին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG