Մատչելիության հղումներ

Եվրամիությունը Ադրբեջանում «Ազատություն» ռադիոկայանի գործունեության կասեցումը համարում է մամուլի ազատության ոլորտում Ադրբեջանի ստանձնած միջազգային պարտավորությունների խախտում։

Եվրամիության մամուլի գրասենյակի երեկ հրապարակած հաղորդագրությունում Բրյուսելը Բաքվին կոչ է անում ապահովել խոսքի և անկախ լրատվամիջոցների ազատությունն ու երկրում վերականգնել օրենքի գերակայությունը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 26-ի առավոտյան Ադրբեջանի գլխավոր դատախազության ներկայացուցիչները ներխուժել են «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության Բաքվի գրասենյակ և հայտարարել, թե «գրասենյակը փակելու» դատարանի որոշում ունեն: Մոտ վեց ժամ տևած խուզարկությունից հետո դատախազության աշխատակիցները կապարակնքել են գրասենյակի դռները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG