Մատչելիության հղումներ

Ճանապարհների մի քանի հատվածներում՝ գետնաբուք, ուժեղ քամի


Այսօր ժամը 12:30-ի դրությամբ Ապարան - Արագած, Արթիկ - Արագած, Սևան - Դիլիջան ճանապարհահատվածները գետնաբքի և վատ տեսանելիության պատճառով դժվարանցանելի են, Վարդենյաց լեռնանցքը փակ է: Ախուրյանի և Սևանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:

Տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ Թալինում, Մարալիկում, Արթիկում, Աշոցքում, Վայք - Սիսիան միջպետական ճանապարհահատվածի Զանգեր կոչվող հատվածում ուժեղ քամի է:

Ստեփանավանում, Դիլիջանում, Սիսիանում, Աշոցքում, Սևանում, Կոտայքի մարզում, Հրազդանում, Գավառում, Մարտունիում, Սպիտակում տեղում է ձյուն:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարները ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից Հայաստանի տրանսպորտի և կապի նախարարությանը տրամադրված տեղեկատվության համաձայն՝ առատ տեղումների պատճառով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ են Ստեփանծմինդա - Լարս, Նինոծմինդա - Բավրա ավտոճանապարհները:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG