Մատչելիության հղումներ

Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ


Երևան - Գյումրի ավտոճանապարհը ձմռանը, արխիվ

Երևան - Գյումրի ավտոճանապարհը ձմռանը, արխիվ

Այսօր ժամը 9-ի դրությամբ Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ՝ ձնաբքի հետևանքով փակ է Վարդենյաց լեռնանցքը, ձնաբերուկների և մերկասառուցի հետևանքով երկկողմանի փակ է Սոթք - Քարվաճառ ավտոճանապարհը:

Ուժեղ քամու և առատ ձյան հետևանքով դժվարանցանելի է Գյումրի - Բավրա ավտոճանապարհը, ձնաբքի հետևանքով դժվարանցանելի է Ապարան - Քուչակ ավտոճանապարհը, ուր առկա է նաև խիտ մառախուղ:

Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի ավտճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Կոտայքի մարզի Հրազդան, Արագածոտնի մարզի Ապարան, Թալին, Արագած, Լոռու մարզի Ստեփանավան քաղաքներում, Շիրակի մարզի Աշոցք և Ամասիա գյուղերում բուք է, տեղում է ձյուն:

Բուք է նաև Գյումրի - Աշոցք ավտոճանապարհին` Ցողամարգ գյուղի հատվածում: Խորհուրդ է տրվում չերթևեկել նշված հատվածով:

Նախարարությունը զգուշացնում է դեպի Վրաստան չերթևեկել Բավրայի անցակետով, քանի որ այն փակ է:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ:

Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:

Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` առատ տեղումների պատճառով Ստեփանծմինդա - Լարս, Մինոծմինդա - Բավրա ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, փոխանցում է Հայաստանի տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG