Մատչելիության հղումներ

logo-print

«Վաշինգտոն Փոսթն» անդրադարձել է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը


ԵՏՄ-ին միանալու Հայաստանի ազգային ժողովի քվեարկությունը, արխիվ

ԵՏՄ-ին միանալու Հայաստանի ազգային ժողովի քվեարկությունը, արխիվ

«Վաշինգթոն Փոսթն» այսօր անդրադարձել է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության հարցին:

«Անցած տարի, երբ Հայաստանն այլ նախկին խորհրդային հանրապետությունների հետ խախտեց դեպի Եվրոպա ընթացքն ու հայտարարեց Ռուսաստանի նախաձեռնած Մաքսային միությանը միանալու մտադրության մասին, Արևմուտքի և Արևելքի հետ ամուր հարաբերություններ պահելու ցանկությունն այդքան դժվարին չէր թվում»,- կարծիք է հայտնել հոդվածագիրը․- «Հայաստանն իր անկախությունը Խորհրդային Միությունից հռչակեց 23 տարի առաջ, սակայն Ռուսաստանը մնում է պստիկ Հայաստանն արտաքին աշխարհի հետ կապող ամենակենսական օղակը»:

Հոդվածագիրը նկատում է՝ Հայաստանից դուրս բնակվող հայերի ամենամեծ համայնքը Ռուսաստանում է, որն անցած տարի նաև Հայաստանի ազգային եկամուտի 1/5-ը կազմած տրանսֆերտների հիմնական աղբյուրն է դարձել: Ռուսաստանը մինչև 2043 թվականը Հայաստանին էժան գազ մատակարարելու մենաշնորհ ունի, իսկ հայաստանցիների համար տեղեկատվության կարևոր աղբյուրը շարունակում է մնալ Ռուսաստանի պետական հեռուստատեսությունը:

Եթե Եվրոպան Հայաստանի արտահանման խոշորագույն շուկան է, ապա Ռուսաստանը ոչ հումքային ապրանքների առանցքային ստացողը, ինչը Հայաստանի փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի խոսքով, Հայաստանին հնարավորություն է ընձեռնում դիվերսիֆիկացնել իր տնտեսությունը՝ հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանը դեռ պատրաստ չէ մրցունակ լինել եվրոպական շուկաներում:

«Հայաստանում շատ չեն քաղաքական ու հասարակական գործիչները, նույնիսկ Սերժ Սարգսյանին քննադատողների շրջանում, ովքեր թերագնահատում են Ռուսաստանի հետ հարաբերությունները»,- նկատել է «Վաշինգթոն Փոստի» մեկնաբանը՝ հավելելով՝ անցած ամիս Հայաստանի խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ հաստատեց Եվրասիական տնտեսական միությանը միանալու պայմանագիրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG