Մատչելիության հղումներ

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հանձնարարել է Առողջապահության նախարարությանը անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել, որպեսզի ստեղծված բացասական տնտեսական իրավիճակի ֆոնին երկրում դեղերի պակաս չլինի:

«Ակնհայտ է, որ այդ խնդիրը անհանգստացնում է որոշակի քանակությամբ մարդկանց նույնիսկ սովորական պայմաններում, իսկ հիմա արտարժույթի և արտասահմանյան դեղամիջոցների գնման հետ խնդիր կա», - ասել է Մեդվեդևը:

Առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան հայտարարել է, որ այսօրվա դրությամբ Ռուսաստանի բոլոր մարզերում բավարար քանակությամբ կենսականորեն անհրաժեշտ դեղամիջոցներ կան: Նախարարը նշել է, որ այժմ խնդիր է դրված մեծացնելու ոչ միայն Ռուսաստանում արտադրվող դեղամիջոցների քանակը, այլ նաև այն նյութերի քանակը, որոնցից դեղեր են արտադրվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG