Մատչելիության հղումներ

Էկվադորցի երաժիշտների արկածները Երևանում


Էկվադորցի Էդվին Մորանը շատ արագ հայերեն հաշվել է սովորել՝ իր պատրաստած երաժշտական գործիքները վաճառելու համար։

Հնդկացի երաժիշտների «Ինկա սոլ» խումբը գործիքների վաճառքից և համերգներից վաստակած գումարով էլ ճանապարհորդում է՝ աշխարհին ճանաչելի դարձնելու իր մշակույթը։

«Մարդիկ այստեղ շփոթում են մեր ազգությունը։ Երբեմն հարցնում են՝ դուք չինացի՞ եք, ճապոնացի՞ եք։ Ոչ, պատասխանում եմ, ես Էկվադորից եմ։ Սակայն շատերը չգիտեն, թե որտեղ է այն», - «Ազատության» հետ զրույցում ասաց երաժիշտը:

Արդեն մեկ շաբաթ է՝ Հյուսիսային պողոտայում արտասովոր հնչողություն ունեցող այս մեղեդին անտարբեր չի թողնում երևանցիներին:

Հարավամերիկյան Էկվադորից՝ մայրաքաղաք Կիտոյից հնդկացի երաժիշտներին Հայաստան է բերել նաև դուդուկ գնելու ու հետագայում նաև այն սովորելու ցանկությունը։

Խմբի անդամ Էդվին Մորանը պատմում է, որ վեց տարի առաջ մի քանի ընկերներով որոշեցին ճանապարհորդել՝ իրենց ազգային երաժշտությունը աշխարհին ներկայացնելու համար։

Երաժիշտները առաջին անգամ չեն Հայաստանում, անցած տարի ևս հայ հանդիսատեսը հնարավորություն է ունեցել ունկնդրելու հնդկացի երաժիշտների մոգական գործիքների նվագը։ Ճանապարհորդ երաժիշտները որոշել են Հայաստան այցելել նաև ամռանը․ ի տարբերություն ձմռան սովորական հագուստների կկրեն հնդկացիների տարազը:

Հարցին, թե ի՞նչն է ամենից շատ տպավորել հնդկացի ճանապարհորդներին մեր երկրում, էկվադորցին պատասխանում է՝ լեզուն, հացը ու հատկապես համեղ ապուրները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG