Մատչելիության հղումներ

Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի 10-12 աստիճանով


Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունը հայտնում է, որ Հայաստանի տարածքում հունվարի 7-9-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, 7-ին լեռնային և նախալեռնային գոտիներում, 8-9-ին հանրապետության ողջ տարածքում ձյան տեսքով:

Հունվարի 7-8-ին առանձին շրջաններում նաև սպասվում է քամու ուժգնացում, բուք, ցածր տեսանելիություն, ճանապարհներին մերկասառույց:

Օդի ջերմաստիճանը հունվարի 8-10-ին աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով: Հունվարի 10-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևանում հունվարի 7-9-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 7-ին թաց ձյան և ձնախառն անձրևի, 8-ին և 9-ին ձյան տեսքով: Հունվարի 7-8-ին սպասվում է քամու ուժգնացում, իսկ 10-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG