Մատչելիության հղումներ

Իլհամ Ալիևը «զբաղվում է» դիվերսանտների վերադարձման հարցով


Դիլհամ Ասկերով Ղարաբաղի դատարանում, արխիվ
Դիլհամ Ասկերով Ղարաբաղի դատարանում, արխիվ

Նախագահ Իլհամ Ալիևը իր ուշադրության կենտրոնում է պահում Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի ազատ արձակումը, interfax.az-ի հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի փոխվարչապետ, Փախստականների և տեղահանվածների պետական հանձնաժողովի նախագահ Ալի Հասանովը:

Ադրբեջանցի դիվերսանտներ Ասկերովը և Գուլիևը, հիշեցնենք, դեկտեմբերի 29-ին Լեռնային Ղարաբաղի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ դատապարտվեցին համապատասխանաբար ցմահ և 22 տարվա ազատազրկման լրտեսության, առանց պատշաճ թույլտվության Լեռնային Ղարաբաղի պետական սահմանը հատելու, ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք կրելու, մարդուն բացահայտ առևանգելու և սպանության համար։

«Նախագահը անընդհատ զբաղվում է այս հարցով: Ես համոզված եմ, որ նախագահը, ով երկիր վերադարձրեց Ռամիլ Սաֆարովին, նրանց նույնպես կազատի»,- լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հասանովը:

Ադրբեջանի փոխվարչապետը հայտնել է, որ Ասկերովի և Գուլիևի հարցով կառավարության անունից պաշտոնական դիմումներ են ուղարկվել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարություն, Եվրոպայի խորհուրդ, Եվրամիություն, ԵԱՀԿ-ի նախագահին, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին և ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն կոմիսարիատին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG