Մատչելիության հղումներ

logo-print

ԱՄՆ-ը հայտարարել է, որ Աֆղանստանում ամերիկյան զորքի թվակաքանակի կրճատման ժամկետները չեն փոխվել: Նախօրեին Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին կարծիք էր հայտնել, որ ԱՄՆ-ը պետք է «վերանայի» ամերիկյան զորքերը Աֆղանստանից դուրս բերելու ժամանակացույցը:

Պենտագոնի խոսնակ, գեներալ Սթիվ Ուորրենը հայտարարել է, որ «ԱՄՆ-ի ծրագրերը ուժի մեջ են և զորքերի դուրսբերման ժամանակացուցում ոչ մի փոփոխություն չկա»:

Ժամանակին ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները շուրջ 140 հազար օտարերկրացի զինծառայող էին տեղակայել Աֆղանստանում անվտանգությունն ապահովելու համար, մինչդեռ այժմ ընդամենը 13 հազար զինծառայող է մնացել այդ երկրում՝ հիմնականում տեղի ուժերին վերապատրաստելու նպատակով, թեև մտահոգություններ կան, որ աֆղանական ուժերը ի վիճակի չեն լիարժեքորեն վերահսկել իրավիճակը երկրում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG