Մատչելիության հղումներ

Գլեբ Պավլովսկի. Պուտինը չունի ճգնաժամը կարգավորելու լուծում


Ռուսատանցի վերլուծաբան Գլեբ Պավլովսկի, արխիվ
Ռուսատանցի վերլուծաբան Գլեբ Պավլովսկի, արխիվ

Վերլուծաբանի խոսքով, ճգնաժամային այս իրավիճակում Պուտինն իրեն պարզապես կորցրել է։

Ռուսատանցի վերլուծաբան, Կրմլի նախկին աշխատակից Գլեբ Պավլովսկիի համոզմամբ՝ 2014 թվականին Ռուսաստանը բախվեց ռազմավարական ճգնաժամի և կառավարման վերահսկողության կորստի հետ։

Վերլուծաբանի խոսքով, նոր՝ 2015 թվականը Ռուսաստանի համար լինելու է ավելի կոնֆլիկտային։

«Հասարակությունը, փաստորեն, բաժանված է երկու մասի, բացի այդ արդյունավետ կառավարություն որպես այդպիսին, չկա ու չի լինելու. Կրելմից զանգում են Կենտրոնական բանկ կամ Կառավարություն և ռուբլու արժեզրկման հարցերը փորձում կարգավորել։ Այսպես չի կարող աշխատել Կառավարությունը», - ասում է փորձագետը։

«Կարծես թե, Պուտինը ոչ թե մարդ է, այլ՝ Աստված։ Իսկ նա հասարակ մարդ է, տաղանդավոր մարդ, բայց ճգնաժամային այս իրավիճակում իրեն պարզապես կորցրել է, և չունի ճգնաժամը կարգավորելու լուծում։ Չնայած, Պուտինն այսօր էլ ունի այլընտրանք՝ կա՛մ վերադառնալ իրականություն, կա՛մ էլ մնալ իր երևակայություների մեջ։ Սակայն, իրականություն չվերադառնալու դեպքում նա շատ շուտ կտապալվի որպես նախագահ, ավելի շուտ, քան կհեռանա Կրեմլից, այսինքն՝ կկորցի իր ազդեցությունը, և սա ամենահավանական սցենարն է այսօր։ Պուտինը կարող է մնալ Կրեմլում, բայց այլևս չի կարող վերահսկել իրավիճակը երկրում», - ասել է Պավլովսկին։

Վերլուծաբանի խոսքով, չգնաժամային այս իրավիճակը չի կարող երկար տևել և հանգուցալուծումը շատ արագ կլինի, նրա կարծիքով, խոսքը ամիսների մասին է։

Փորձագետների կարծիքով, 2015 թվականը Ռուսաստանի համար արագընթաց զարգացումների տարի է լինելու։

Ռուսաստանում հանգստյան օրերը կավարտվեն հունվարի 12-ին, սակայն բորսան այսօր արդեն գործում է և դոլարն ու եվրոն ավելի քան երկու ռուբլով թանկացել են, նավթն այսօր արժե 56 դոլարից պակաս։

Փորձագետների համոզմամբ, արդեն հունվարին Ռուսաստանում կթանկանան առաջին անհրաժեշտության ապրանքները և տնտեսական ճգնաժամն ավելի տեսանելի կդառնա ռուսաստանցիների համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG