Մատչելիության հղումներ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովում և ԵՏՄ դատարանում Հայաստանի ներկայացուցիչներ են նշանակվել


Բելառուս - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրում է Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու մասին պայմանագիրը, Մինսկ, 10-ը հոկտեմբերի, 2014թ.

Բելառուս - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրում է Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու մասին պայմանագիրը, Մինսկ, 10-ը հոկտեմբերի, 2014թ.

Եվրասիական տնտեսական միության խորհրդի որոշմամբ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայում և Եվրասիական տնտեսական միության դատարանում Հայաստանի ներկայացուցիչներ են նշանակվել:

Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի պաշտոնական կայքի տեղեկացմամբ, մասնավորապես, Կոլեգիայի անդամ նախարար են նշանակվել Ռոբերտ Հարությունյանը, Կարինե Մինասյանը և Արա Նռանյանը: Այս նշանակումների առնչությամբ Եվրասիական տնտեսական հանձնաժողովում երեք նոր քարտուղարություն է ստեղծվել:

ԵՏՄ դատարանում Հայաստանի ներկայացուցիչներ են նշանակվել Արմեն Թումանյանը և Էրնա Հայրիյանը:

Բացի այդ, համաձայնություն է ձեռք բերվել ԵՏՄ խորհրդի կազմում Հայաստանի փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի թեկնածությունը հաստատելու հարցում:

Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է դարձել հունվարի 2-ից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG