Մատչելիության հղումներ

Ռոհանին խոստովանել է, որ պատժամիջոցները վնասում են Իրանի տնտեսությանը


Իրանի նախագահ Հասան Ռոհանին խոստովանել է, որ քանի դեռ իր երկրի նկատմամբ միջազգային պատժամիջոցները շարունակվում են, Իրանի տնտեսությունը չի կարող «կայուն» տնտեսական աճ ապահովել:

Հունվարի 4-ին ելույթ ունենալով Իրանի առաջատար տնտեսագետների հետ հանդիպման ընթացքում, Ռոհանին նաև արձանագրել է․ - «Մեր տնտեսությունը չի բարգավաճի, քանի դեռ այն մնում է պետության մենաշնորհը»:

Իրանն այժմ բանակցություններ է վարում աշխարհի ազդեցիկ տերությունների հետ, նպատակ ունենալով հասնել Թեհրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցների թեթևացմանը՝ Իրանի միջուկային ծրագրի կրճատման դիմաց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG