Մատչելիության հղումներ

Աֆղանստանը կոչ է անում «վերանայել» ամերիկյան ուժերի դուրսբերման ժամանակացույցը


Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանի, արխիվ
Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանի, արխիվ

Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին կարծիք է հայտնել, որ ԱՄՆ-ը պետք է «վերանայի» ամերիկյան զորքերը Աֆղանստանից դուրս բերելու ժամանակացույցը:

«Ժամանակացույցերը օգնում են կենտրոնանալ խնդիրների վրա, սակայն դրանք պետք չէ որպես դոգմա ընդունել», - ամերիկյան CBS հեռուստաընկերության «60 րոպե» հաղորդման եթերում հայտարարել է Աֆղանստանի նախագահը:

Այս տարվա սկզբից Աֆղանստանում անվտանգության ապահովման գործառույթը ամբողջովին իրականացվում է աֆղանական զինված ուժերի կողմից:

Ժամանակին ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները շուրջ 140,000 օտարերկրացի զինծառայող էին տեղակայել Աֆղանստանում անվտանգությունն ապահովելու համար, մինչդեռ այժմ ընդամենը 13,000 զինծառայող է մնացել այդ երկրում՝ հիմնականում տեղի ուժերին վերապատրաստելու նպատակով, թեև մտահոգություններ կան, որ աֆղանական ուժերը ի վիճակի չեն լիարժեքորեն վերահսկել իրավիճակը երկրում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG