Մատչելիության հղումներ

Օսմանյան շրջանից ի վեր Թուրքիան առաջին անգամ կթույլատրի եկեղեցի կառուցել


Թուրքիա -- Աղթամարի Սուրբ Խաչ հայկական եկեղեցին, Վան, արխիվ
Թուրքիա -- Աղթամարի Սուրբ Խաչ հայկական եկեղեցին, Վան, արխիվ

Թուրքիայի իշխանությունները վերջին հարյուր տարիների ընթացքում առաջին անգամ թույլատրել են քրիստոնեական եկեղեցու կառուցումը այդ երկրի տարածքում:

Թուրքիայի վարչապետ Ահմետ Դավութօղլուն Ստամբուլում կրոնական առաջնորդների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ քաղաքի Եսիլկոյ ծայրամասում գտնվող Սիրիական քրիստոնեական եկեղեցի է կառուցվելու:

Օսմանյան կայսրության փլուզումից ի վեր Թուրքիայի իշխանությունները ընդամենը թույլ են տվել վերանորոգել քրիստոնեական եկեղեցիները:

Թուրքիայի բնակչության 99 տոկոսը մահմեդականություն է դավանում, սակայն վերջին շրջանում իշխանությունները որոշակի զիջումների են գնացել փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության հարցում, այդ թվում՝ հայտարարել են, որ վերադարձնելու են քրիստոնյա համայնքներից խլված գույքը, այսպիսով փորձելով բավարարել Եվրամիության անդամակցության համար Թուրքիայի առջև դրված նախապայմանները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG