Մատչելիության հղումներ

logo-print

Ուկրաինական «Ինտեր» հեռուստաընկերությունը հարձակման է ենթարկվել


«Ինտեր» հեռուստաընկերության գրասենյակը Կիևում, արխիվ

«Ինտեր» հեռուստաընկերության գրասենյակը Կիևում, արխիվ

Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը քրեական գործ է հարուցել երկրի խոշորագույն՝ «Ինտեր» հեռուստաընկերության վրա իրականացված հարձակման փաստով:

Երեկ երեկոյան անհայտ անձինք քարերով կոտրել են հեռուստաընկերության ապակիները:

«Ինտերի» տեղեկություններով, հարձակվողները շուրջ 20 հոգի են եղել, բոլորը՝ դիմակավորված:

«Ինտեր» հեռուստաընկերության շուրջ ավելի վաղ սկանդալ էր ծագել, երբ այդ հեռուստաընկերության ամանորյա հաղորդման ընթացքում հեռարձակվել էին Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումը ողջունած մի շարք ռուս երգիչների՝ այդ թվում Իոսիֆ Կոբզոնի և Վալերիայի կատարումները: Ուկրաինացի քաղաքական գործիչները հանդես էին եկել քննադատությամբ, քննարկվել էր հեռուստաընկերությանն արտոնագրից զրկելու հարցը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG