Մատչելիության հղումներ

logo-print

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են ուկրաինական հակամարտության հարցով հանդիպում կազմակերպել


Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը հունվարի 2-ին հեռախոսային կոնֆերանս է անցկացրել իր ուկրաինացի, ռուսաստանցի և ֆրանսիացի գործընկերների հետ, որի ընթացքում քննարկել է Ուկրաինայի արևելքում շարունակվող ճգնաժամը:

«Նրանք համաձայնել են, որ հարկավոր է կողմերի ներկայացուցիչների միջև հնարավորինս շուտ հանդիպում անցկացնել», - ասել է Գերմանիայի արտգործնախարարության ներկայացուցիչը:

Անցած տարվա ապրիլից Ուկրաինայի արևելքում՝ Դոնեցկում և Լուգանսկում, ռուսամետ անջատականների և Ուկրաինայի կանոնավոր բանակի միջև սկիզբ առած ռազմական գործողությունների հետևանքով ավելի քան 4700 մարդ է զոհվել: Հակամարտության պատճառով խիստ սրվել են հարաբերություններև Ռուսաստանի և Արևմուտքի միջև:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG