Մատչելիության հղումներ

Մահվան ելքով պատահար Ալագյազ-Արթիկ ճանապարհին


Ոստիկանության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, հունվարի 3-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Ալագյազ-Արթիկ ճանապարհի 7-րդ կմ-ին` Ծաղկահովիտ գյուղի խաչմերուկում, իրար են բախվել «ԳԱԶ-3302», «ՎԱԶ-21099» և «ՎԱԶ-2105» մակնիշի ավտոմեքենաներ:

Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2105»-ի ուղևորուհին` 1965 թ. ծնված Ալվարդ Սաֆարյանը, տեղում մահացել է, իսկ վարորդը և 4 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Ըստ Shamshyan.com կայքի, «ՎԱԶ» 2105-ի վարորդ Ա.Սաֆարյանը այսօր առավոտյան հիվանդանոցում գիտակցության չգալով՝ մահացել է:

Կատարվում է քննություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG