Մատչելիության հղումներ

«Ինտեր»-ը հրաժարվեց տոնական հաղորդումներ հեռարձակելուց


Ուկրաինական «Ինտեր» հեռուստաալիքի լոգոն

Ուկրաինական «Ինտեր» հեռուստաալիքի լոգոն

Ուկրաինական «Ինտեր» հեռուստաալիքը հրաժարվել է ավելի վաղ գովազդած երաժշտական և տոնական հաղորդումների հեռարձակումից: Հաղորդագրությունում հեռուստաալիքը պարզաբանել է, որ որոշումը կապված է չհիմնավորված մեղադրանքների հետ, և ավելացրել, որ մտադիր չէ հեռուստադիտողներին ներքաշել հակամարտության մեջ:

«Ինտեր»-ի շուրջ սկանդալը ծագեց իրենց քաղաքական հայացքներով հայտնի ռուս երգիչների կատարումները հեռարձակելուց հետո: Ուկրաինացի քաղաքական գործիչները հանդես եկան քննադատությամբ, քննարկվում է հեռուստաընկերությանն արտոնագրից զրկելու հարցը։

«Ինտեր»-ը, իր հերթին, հայտարարել է, որ սովոր չէ աշխատել «քաոսային» իրավիճակում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG