Մատչելիության հղումներ

Սոթք - Քարվաճառ ճանապարհը դժվարանցանելի է, Շիրակի մարզում ձյուն է տեղում


Երևան - Գյումրի ավտոմայրուղին ձմռանը, արխիվ
Երևան - Գյումրի ավտոմայրուղին ձմռանը, արխիվ

Այսօր ժամը 11-ի դրությամբ Հայաստանի տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, դժվարանցանելի է Սոթք - Քարվաճառ ավտոճանապարհը:

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է նաև, որ Շիրակի մարզում տեղում է ձյուն, Սարավան - Տիգրանաշեն ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ:

Նախարարությունը խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով:

Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, փոխանցում է Հայաստանի տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG