Մատչելիության հղումներ

ԼՂ ՊԲ. Կասեցվել են դիվերսիոն գործողություններ, երկու կողմից կան կորուստներ


Հայկական բանակի զինվորը մարտական դիրքում, արխիվ

Հայկական բանակի զինվորը մարտական դիրքում, արխիվ

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հաղորդում է, որ անցած գիշեր ժամը 3:15-ի սահմաններում Ղարաբաղի Պաշտպանության բանակի հարավային և արևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական երկու գործողություն։

Ըստ հաղորդագրության, Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում կորուստներ կրելով՝ հակառակորդը հետ է շպրտվել իր ելման դիրքերը:

«Ավաղ, հակառակորդին դիմակայելու ընթացքում զոհվել են ՊԲ զինծառայողներ Կարեն Սամվելի Գրիգորյանը և Վարդան Մարտիկի Մկրտչյանը: Վիրավորում է ստացել զինծառայող Վոլոդյա Գագիկի Հարությունյանը», - փոխանցում է Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչությունը` զորակցություն հայտնելով զոհվածների հարազատներին և ծառայակիցներին։

Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:

Տե՛ս նաև այստեղ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG