Մատչելիության հղումներ

Չորս երկրների արտգործնախարարները քննարկել են Ուկրաինայում խաղաղ կարգավորմանն աջակցելու ուղիները


Ինչպես փոխանցում է Ռուսաստանի արտգործնախարարության կայքէջը, նախարար Սերգել Լավրովը հեռախոսազրույց է ունեցել իր գերմանացի, ուկրաինացի ու ֆրանսիացի գործընկերներ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի, Պավել Կլիմկինի և Լորան Ֆաբիուսի հետ:

«Կողմերը շարունակել են քննարկել Ուկրաինային հարավ-արևելքում իրավիճակի խաղաղ կարգավորման գործընթացին աջակցելու ուղիները, այդ թվում՝ Մինսկում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման շրջանակում: Ընդգծվել է Կոնտակտային խմբի հերթական հանդիպում հրավիրելու հրատապ անհրաժեշտությունը», - ասված է ՌԴ արտգործնախարարության հաղորդագրությունում:

Հաղորդվում է, որ քննարկվել է նաև տարբեր մակարդակներում «նորմանդական ձևաչափով» հետագա կոնսուլտացիաների ժամանակացույցը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG