Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանն այսօր պաշտոնապես միացավ ԵՏՄ-ին


Այսօրվանից Հայաստանը պաշտոնապես միացավ Եվրասիական տնտեսական Միությանը (ԵՏՄ), որի ստեղծման մասին պայմանագիրն ուժի մեջ է մտել հունվարի 1-ին:

Այսպիսով ԵՏՄ-ին անդամակցում են չորս պետություններ՝ Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Հայաստանը: Միության տարածքում ապահովվում է ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժը:

Հայաստանն այս միության անդամ պետությունների հետ ընդհանուր սահմաններ չունի: Ուստի անդամակցության մասին պայմանագրում նախատեսվում է օտարերկրյա պետությունների ու ԵՏՄ անդամների միջև բեռների տեղաշարժի հատուկ կարգ: Օրենքների համապատասխանեցման ու մաքսային կանոնների միասնականացման համար նախատեսված է 8-անյա անցման շրջան: ԵՏՄ-ին միանալու կապակցությամբ Հայաստանը բանակցություններ կսկսի Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) անդամների հետ՝ այդ կազմակերպության շրջանակներում ստանձնած պարտավորությունների փոփոխման շուրջ:

Եվրասիական տնտեսական միությունը բաց է այլ պետությունների համար: Արդեն այս տարվա մայիսին դրան կմիանա Ղրղըզստանը: Հետագայում ակնկալվում է նաև Իսրայելի, Հնդկաստանի, Թուրքիայի, Վիետնամի և Ուզբեկստանի անդամակցությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG