Մատչելիության հղումներ

logo-print

Այսօրվանից սկսում է գործել ԵՏՄ-ն


ԵՏՄ-ի հիմնադիր պետությունների նախագահներ՝ (ձախից աջ) Նուրսուլթան Նազարբաև, Ալեքսանդր Լուկաշենկո, Վլադիմիր Պուտին, արխիվ

ԵՏՄ-ի հիմնադիր պետությունների նախագահներ՝ (ձախից աջ) Նուրսուլթան Նազարբաև, Ալեքսանդր Լուկաշենկո, Վլադիմիր Պուտին, արխիվ

Հունվարի 1-ից սկսում է գործել Եվրասիական տնտեսական միությունը (ԵՏՄ)։ Միությանն անդամակցում են Ռուսաստանը, Ղազախստանը և Բելառուսը։ Հայաստանը պաշտոնապես միության անդամ կդառնա վաղը։ Ակնկալվում է, որ այս տարվա մայիսին ԵՏՄ-ի անդամ կդառնա նաև Ղրղըզստանը։

Նոր կառույցը դառնալու է Մաքսային միության իրավահաջորդը, հաղորդում է Эхо Москвы ռադիոկայանը։ ԵՏՄ-ն ստեղծում է նոր շուկա, որը գործելու է Համաշխարհային առևտրային կազմակերպության կանոնների հիման վրա։ ԵՏՄ-ի տարածքում պետք է ապահովվեն ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժը։

Ըստ միության կանոնակարգի, անդամ պետություններն աստիճանաբար պետք է ստեղծեն դեղագործական, էլեկտրաէներգիայի, նավթի, գազի և նավթամթերքի ընդհանուր շուկա։ Բացի այդ, 2015-ից Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի քաղաքացիները ստիպված չեն լինի աշխատանքի թույլտվություն ստանալ ԵՏՄ-ի յուրաքանչյուր պետությունում աշխատելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG