Մատչելիության հղումներ

36 զոհ Շանհայում տեղի ունեցած հրմշտոցի հետևանքով


Չինաստանի մեծությամբ երկրորդ քաղաքում` Շանհայում, ամանորյա տոնակատարությունների ընթացքում տեղի ունեցած հրմշտոցի արդյունքում 36 մարդ է զոհվել: Վիրավորներների թիվը մի քանի տասնյակ է:

«Ռոյթերզ» գործակալությունը նաև հաղորդում է, որ հրմշտոցի պատճառ է հանդիսացել քաղաքի կենտրոնում` Հուանգպու գետի ափին գտնվող ռեստորաններից մեկի կազմակերպած տոնական ակցիան: Դրա ընթացքում ռեստորանի աշխատակիցները բազմաթիվ կեղծ թղթադրամներ են նետվել ամբոխի ուղղությամբ: Չինաստանի նախագահ Սի Ձինպինը հրահանգել է ողբերգության պատճառների թափանցիկ և անաչառ հետաքննությունն անցկացնել և պատժել միջադեպի իրական մեղավորներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG