Մատչելիության հղումներ

Կոնգրեսականը մտահոգություն է հայտնել «Ազատության» Բաքվի գրասենյակի փակման առնչությամբ


Ամերիկացի կոնգրեսական Էլիոթ Էնգելը խորը մտահոգություն է հայտնել Բաքվում «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության գրասենյակը գրավելու և լրագրողներին ցուցմունքներ տալու համար բաժանմունքներ կանչելու՝ ոստիկանների գործողությունների կապակցությամբ։

Դեմոկրատ Էնգելը Ներկայացուցիչների տան արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ է։

Կոնգրեսականը Բաքվի իշխանություններին հորդորել է անհապաղ պայմաններ ապահովել «Ազատություն» ռադիոկայանի բյուրոյի աշխատանքը վերականգնելու համար։

Բաքվի ոստիկանները դեկտեմբերի 26-ին են ներխուժել գրասենյակ, առգրավվել համակարգիչները և տարբեր փաստաթղթեր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG