Մատչելիության հղումներ

Հայաստանի դեսպանն այցելել է Լիբանանում առաքելություն իրականացնող հայ խաղաղապահներին


Դեկտեմբերի 30-ին Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանն այցելել է հայ խաղաղապահներին, ովքեր նոյեմբեր ամսից իտալական հրամանատարության ներքո խաղաղապահ առաքելություն են իրականացնում «Լիբանանում Միավորված Ազգերի Կազմակերպության ժամանակավոր ուժեր» (UNIFIL) առաքելության կազմում:

ԱԳՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, հայ խաղաղապահների հետ ունեցած հանդիպման ժամանակ դեսպանը որոշ մանրամասներ է ներկայացրել Լիբանանի ներքաղաքական կյանքի, լիբանանահայ համայնքի և հայ-լիբանանյան երկկողմ բարեկամական հարաբերությունների մասին: Դեսպանը հայ խաղաղապահներին շնորհավորել է Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ, մաղթել նրանց բարի և անվտանգ ծառայություն, հաջողություններ և ամենայն բարիք:

հանդիսավոր արարողությունից հետո դեսպանին ողջունել է առաքելության միացյալ ուժերի հրամանատար, իտալական բանակի բրիգադի գեներալ Ստեֆեն Դել Կոլը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG