Մատչելիության հղումներ

Գիտնականները հայտնաբերել են արյան մեջ շաքարի մակարդակը չափող նոր սարք, որը վերացնում է մատը ծակելու միջոցով արյունը քննելու անհրաժեշտությունը։

Աշխարհում շաքարախտից տառապողների 10 տոկոսի մոտ առկա է առաջին տիպի շաքարախտ։ Երեխաների մոտ շաքարախտ է սկսվում, երբ նրանց իմունային համակարգը ոչնչացնում է ենթաստամոքսային գեղձի ինսուլին արտադրող բջիջները, որոնք անհրաժեշտ են շաքարի մակարդակը վերահսկելու համար։ Առաջին տիպի շաքարախտ ունեցողները պետք է ամեն օր չափեն իրենց արյան շաքարը և ինսուլին ընդունեն օրը մի քանի անգամ։ Դրա համար ներկայումս օգտագործվում է մատից արյան նմուշ վերցնող սարք։ Սակայն Օքսֆորդի համալսարանի գիտնականները մշակել են նոր եղանակ, որը թույլ է տալիս շաքարի պարունակությունը չափել հիվանդի շնչառության նմուշի միջոցով։

Օքսֆորդի համալսարանի գիտնականները ացետոն կոչվող քաղցր քիմիական հոտը կապել են արյան մեջ ինսուլինի ցածր մակարդակի հետևանքով կիտոն կոչվող քիմիական բաղադրության հետ։ Արդյունքում նրանք մշակել են շնչառության նմուշը ախտորոշող նոր սարք։

Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր Գաս Հանքոքի խոսքերով, այս ուսումնասիրության հիմնական բացահայտումը հազարամյակներ առաջ հայտնի է եղել նույնիսկ հին հույներին։

«Բժիշկներն ացետոնի հոտ են առել դիաբետիկ կիտոասեդոսիս վիճակում գտնվողների մոտ և այդ եղանակը օգտագործել են, որպես ախտորոշման միջոց», - ասել է պրոֆեսոր Հանքոքը։

Հետազոտության ժամանակ գիտնականները շնչառության նմուշներ են վերցրել 7-ից մինչև 18 տարեկան 113 երեխաներից և անչափահասներից։ Ուսումնասիրությունները պարզել են, որ ացետոնի ուժեղ հոտը կապված է արյան մեջ կիտոնների մակարդակի բարձրացման հետ։

Օքսֆորդի գիտնականներն այժմ պատրաստել են ացետոնի հոտը չափող գործիքի նախատիպեր, որոնք խիստ զգայուն են ացետոնի ամենաթույլ հոտի նկատմամբ։

«Մեր նպատակն է այս սարքը դարձնել ձեռքի մեջ տեղավորվող սարք, որի մեջ շունչը մղվում է բերանով և մինչև 2015 թվականի կեսերը այն օգտագործել վիրահատության ժամանակ», - ասել է պրոֆեսոր Հանքոքը։

Նա ավելացրել է, որ այդ սարքը երբեք չի փոխարինի արյան շաքարը չափելու սովորական քննությանը, սակայն կօգտագործվի երեխաների բժշկական քննության ժամանակ, շաքարախտի նշաններ հայտնաբերելու և հետագա քննություններ նշանակելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG