Մատչելիության հղումներ

Տեխնոլոգիական աշխարհը 2Օ14 թվականին


«Հենդո Բորդ» ընկերության հովերբորդը սավառնում է գետնից 6 սանտիմետր բարձրության վրա

«Հենդո Բորդ» ընկերության հովերբորդը սավառնում է գետնից 6 սանտիմետր բարձրության վրա

Մասնագետների խոսքերով, տեխնոլոգիական նորարարությունների բնագավառում անցնող տարին մի հսկայական առաջընթաց գրանցեց։ Նոր ոճի ավտոմեքենաներ, համակարգիչներ, հեռախոսներ, բարձրախոսներ, հեռուստացույցներ ու բազում այլ նորույթներ։

Ամենաաչքի ընկնող նորարարություններից է առանց վարորդի կառավարվող ավտոմեքենան։ Անցնող տարվա ընթացքում վաճառքի հանվեց ֆրանսիական արտադրության 10 տեղանոց նման առաջին ավտոմեքենան՝ Նավիան։ Առաջին տարվա ընթացքում այս մեքենան վաճառվում էր 250 հազար դոլարով։

Լաս Վեգասում անցկացված էլեկտրոնային ապրանքների միջազգային ցուցահանդեսում աչքի ընկան 4K անվանումը ստացած գերբարձր հստակության հեռուստացույցները։ Հարավկորեական «Սամսունգ» ընկերության հեռուստացույցներն աչքի են ընկնում պատկերի չափազանց բարձր որակով:

Ուշագրավ է ճապոնացի ուսանողներից մեկի հայտնագործությունը, որը թույլ է տալիս առարկաներին օդում մնալ ուլտրաձայների միջոցով։ Յոիչի Օչիայիի այս գյուտն այսօր կիրառվում է փոքր սպիտակ մասնիկներ տեղափոխելու համար և թվում է, թե դրանք ինչոր կերպ կապված են ինչ որ ցանցի։

Անօդաչու թռչող սարքերը անսպասելի, սակայն նաև շատ արդյունավետ կիրառություն գտան որսագողության դեմ պայքարում՝ դրանց միջոցով հնարավոր է արգելանոցներում հետևել ամեն մի շարժման:

Բջջային հեռախոսներ կրողները երբեմն շատ են նեղվում դրանց մարտկոցները հաճախ լիցքավորելու անհրաժեշտությունից։ Սակայն Իսրայելի «Ստորդոթ» ընկերությունը մշակել է լիցքավորման մի եղանակ, որը սմարթֆոնները շուտով կարող է լիովին լիցքավորել ընդամենը 30 վայրկյանի ընթացքում։

Ծավալային պատկերով էլեկտրոնային խաղերը նոր որակ ստացան 2014-ին։ Լոս Անջելեսի համագումարների պալատում անցկացված ցուցահանդեսի ժամանակ «Սոնի Փլեյստեյշընի» եռապաչափ պատկերով այս խաղերը հայտնվել էին հիմնականում երիտասարդների ուշադրության կենտրոնում։

Իսկ Բարսելոնի «Քաիքսաբանկ» ֆինանսական կենտրոնի կողմից արտադրված բանկային քարտերը ստանում են նոր որակ։ Դաստակին որպես ապարանջան կրելով՝ հաճախորդներն այլևս ժամանակ չեն ծախսում դրանք պայուսակներում որոնելու համար։ Մի փոքր հպում խանութի սարքին և վճարումը կատարված է։

Ամերիկյան «Օմ Օդիո» ընկերությունը պնդում է, որ արտադրել է աշխարհում ամենաբարձ որակ ապահովող բարձրախոսները։

Տոկիոյի ցուցահանդեսում հոկտեմբեր ամսին ցուցադրության դրվեց մի ակնոց, որն իր հստակությամբ, ինչպես մասնագետներն են ասում, թույլ է տալիս աշխարհը տեսնել նոր ձևով ու որակով։ «Էփսոն»-ի արտադրության այս ակնոցը հիմնականում կծառայի բժշկական նպատակների։

Համակարգիչներից հատկապես երեխաներին հեռու պահելու մի հետաքրքիր գյուտ է ներկայացրել Կալիֆորնիայում գործող ընկերություններից մեկը, որի արտադրության սքեյթբորդն արդեն կոչվում է հովերբորդ՝ թարգմանաբար ոչ թե սահող, այլ՝ թռչող տախտակ։ «Հենդո Բորդ» ընկերության հովերբորդը ոչ թե սահում է գետնի, այլ այսպես ասած՝ սավառնում գետնից 6 սանտիմետր բարձրության վրա։ Սակայն ակտիվ մարզաձևեր սիրողները թող մի քիչ էլ սպասեն, քանի որ այն դեռևս փորձարկման ու զարգացման փուլում է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG