Մատչելիության հղումներ

Վարչապետի ուղերձը․ «2014-ը կարողացանք հաղթահարել առանց մեծ ցնցումների»


Վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր ամանորյա ուղերձում շնորհավորելով հայաստանցիներին, արցախցիներին ու սփյուռքում բնակվող հայերին գալիք 2015 թվականի առթիվ՝ նշել է, որ 2014 թվականը ևս մեկ դժվարին ժամանակահատված էր, «որը կարողացանք հաղթահարել առանց մեծ ցնցումների»:

«2014 թվականի մայիսին ձևավորված նոր կառավարությունն իր գործունեության առանցքում է պահում քաղաքացուն և նրա կարիքները: Մենք գիտակցում ենք, որ դեռևս կան բազմաթիվ չլուծված խնդիրներ: Մենք ունենք դրանց լուծման համար հստակ ծրագիր և քաղաքական կամք», - մասնավորապես ասված է վարչապետի ուղերձում:

Ընդգծելով, որ Հայաստանի կառավարությունը շարունակելու է հետևողական քայլեր ձեռնարկել տնտեսության հետագա զարգացման, գործարար միջավայրի բարելավման և արտաքին գործոններով պայմանավորված ռիսկերի նվազեցման ուղղությամբ, վարչապետը նաև կարևորում է ժողովրդի միասնության անհրաժեշտությունը:

«Դա հատկապես կարևոր է Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին, երբ մենք ևս մեկ անգամ աշխարհին կվերահաստատենք մեր անմեղ զոհերի հիշատակը ոգեկոչելու, նրանց երազած հայրենիքը կերտելու մեր անկոտրում կամքը»:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG