Մատչելիության հղումներ

Ձմեռ պապի կյանք. Տոներն օգնում են երիտասարդին թեթևացնել ընտանիքի հոգսը


Ձմեռ պապի կյանք. Տոներն օգնում են երիտասարդին թեթևացնել ընտանիքի հոգսը
please wait

No media source currently available

0:00 0:02:57 0:00

«Սկուտեր» տեսակի մոտոցիկլետով Երևանի փողոցներով շրջող ինքնատիպ Ձմեռ պապին գրեթե բոլորն են ճանաչում: Արդեն տասը տարի ամանորյա տոներին իր ծառայությունները մատուցելով` նա փորձում է ընտանիքի սոցիալական խնդիրները լուծել:

Ձմեռ պապի իր յուրահատուկ կերպարով 29-ամյա Վարդան Հովհաննիսյանը գույն ու փայլ է տալիս ձմեռային տոնական Երևանին: Նա չի եկել Լապլանդիայից, նրա պարկի խաղալիքները թանկարժեք չեն, արտասանած տեքստերն էլ դերասանական հմտությամբ չեն փայլում, սակայն մոտոցիկլետով այս Ձմեռ պապին քաղաքում սիրում են:

«Ուստա Պարգևը՝ հրապարակի նկարիչը ինձ սովորեցրեց Ձմեռ պապի աշխատել։ Շատ սիրով եմ զբաղվում Ձմեռ պապիկի գործով»,- ասում է Վարդանը։

Ձմեռ պապ դառնալուց առաջ և դրանից հետո էլ Վարդանը շարունակում է ծաղկավաճառի իր գործը: Շատերը նրան կոչում են մեր օրերի Կարաբալա: Ծաղիկների վաճառքով զբաղվում է դեռևս 8 տարեկանից, երբ հայրը լքում է ընտանիքը, մոր ուսերին թողնելով երեք մանկահասակ երեխաների հոգսը: Վարդանը ստիպված է լինում թողնել դպրոցն ու աշխատել՝ մոր օգնելու համար:

«Ձյաձ Լյովիկը՝ հրապարակի կաֆեի տերը, գումար տվեց, ասաց՝ գնա ծաղիկ բեր ստեղ վաճառի։ Էդ օրվանից դարձա էնտեղի ծաղկավաճառը, ծաղիկներից հետո փուչիկ էի վաճառում, իմ անունը Փուչո էր»,- ժպտում է Վարդանը։

Սկզբում ծաղիկները վաճառում ոտքով շրջելով քաղաքի փողոցներում, հետո հեծանիվ է գնում, ավելի ուշ՝ մոտոցիկլետ: Վարդանի ձեռքերը դողում են, խոսելիս մտքերը խառնվում են, հիշողությունը երբեմն դավաճանում է: Պատմում է, որ 13 տարեկանում մոտոցիկլետով ծաղիկներ վաճառելիս վթարի է ենթարկվել, գանգուղեղային վնասվածք է ստացել, երկրորդ կարգի հաշմանդամ է: Բայց նույնիսկ դրանից հետո Վարդանը ժպտում է, և այդ ժպիտը երևում է անգամ պապի ճերմակ մորուքի տակից:

«Որ հեծանիվ ծաղիկ ի վաճառում, ուզում էի, որ սիրուն ձևով վաճառեի։ Փող հավաքեցի, մոտո առա, հետո մի քիչ գործերս լավացավ, ուրիշ մոտո առա։ Ծաղիկ վաճառելը ավելի հարազատ է, բայց Ձմեռ պապին էլ եմ սիրում»,- խոստովանում է երիտասարդը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG