Մատչելիության հղումներ

Ալեքսեյ Նավալնին՝ պայմանական, նրա եղբայրը՝ ազատազրկման դատապարտվեցին


Ռուսաստան - Ալեքսեյ Նավալնին (աջից) և Օլեգ Նավալնին դատարանում, Մոսկվա, 30-ը դեկտեմբերի, 2014թ․

Ռուսաստան - Ալեքսեյ Նավալնին (աջից) և Օլեգ Նավալնին դատարանում, Մոսկվա, 30-ը դեկտեմբերի, 2014թ․

Այսօր Մոսկվայի դատարանը հրապարակել է ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու և նրա եղբայր Օլեգի դատավճիռները: Եղբայրները մեղավոր են ճանաչվել «Իվ Ռոշե» և ևս մեկ ընկերության դրամական միջոցները խարդախությամբ հափշտակելու մեջ:

«Ինտերֆաքս» լրատվական գործակալության փոխանցմամբ, Ալեքսեյ Նավալնին դատապարտվել է 3.5 տարվա պայմանական ազատազրկման, նրա եղբայրը՝ Օլեգը, 3.5 տարվա ազատազրկման: Ընդդիմադիր գործչի եղբայրը պատիժը կկրի ընդհանուր ռեժիմի բանտում:

Բացի այդ, եղբայրներից յուրաքանչյուրը տուգանվել է 500 հազար ռուբլով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG