Մատչելիության հղումներ

logo-print

Տավուշի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ այս գիշեր չեն կրակել


Հայկական բանակի զինվորը մարտական հենակետում, արխիվ

Հայկական բանակի զինվորը մարտական հենակետում, արխիվ

Անցած գիշեր Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ կրակոցներ չեն եղել: Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանը այսօր առավոտյան «Ազատության» հետ զրույցում հայտնեց, որ գիշերվա ընթացքում իրավիճակը հանգիստ է եղել, նույնը փոխանցեց նաև Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետ Մանվել Կամենդատյանը:

Վերջին օրերին Տավուշի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ ադրբեջանական կողմը ինտենսիվ կրակոցներ էր արձակում: Հակառակորդի ակտիվացումը հայկական կողմը կապում է առաջիկա տոների հետ:

Հայաստանի պաշտպանության նախարարությունից «Ազատությանը» փոխանցել էին, որ երկու օրվա կրակոցների հետևանքով վիրավորներ չկան, հայկական կողմը երբեմն է պատասխանում ադրբեջանցիներին:

Հովհաննես Մովսիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG