Մատչելիության հղումներ

Այսօր կհրապարակվի Նավալնու գործով դատավճիռը


Ռուսաստան - Ալեքսեյ Նավալնին Մոսկվայի դատարանում լսումներից առաջ, օգոստոս, 2014թ․
Ռուսաստան - Ալեքսեյ Նավալնին Մոսկվայի դատարանում լսումներից առաջ, օգոստոս, 2014թ․

Ռուսաստանի դատարանը ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու գործով այսօր դատավճիռ է հրապարակելու։

Ավելի վաղ հայտարարվել էր, որ վճիռը կհրապարակվի հունվարի 15-ին, նույն օրը բողոքի ցույց էին պատրաստվում իրականացնել Նավալնու կողմնակիցները, մինչդեռ դատարանը փոխեց օրը։ Կառավարության ընդդիմախոսները կարծում են, որ նման որոշմամբ իշխանությունները ցանկանում էին խափանել բողոքի ակցիան։

Նավալնու կողմնակիցները ևս փոխել են բողոքի ցույցի օրը, և այն կկայանա այսօր՝ Կրեմլի մոտակայքում: Մի քանի ժամում Ֆեյսբուքում ակցիային մասնակցելու պատրաստակամություն է հայտնել 4 հազարից ավելի մարդ։

Ընդդիմադիր գործիչը դրամաշորթության մեջ է մեղադրվում, նրան սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում։

Նախագահ Վլադիմիր Պուտինի խիստ քննադատ Նավալնին կտրականապես հերքում է մեղադրանքը՝ պնդելով, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG